|
Փոխարժեքներ
13 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի աշխատանքից ազատմանը՝ գրելով․
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին փաստացի հեռացրել են աշխատանքից ընդամենը մեկ «մեղքի» համար՝ նա համարձակվել է ԱՄՆ փոխնախագահի հետ զրույցում բարձրաձայնել Արցախի և Սումգայիթյան ջարդերի մասին։
Իրականում ի՞նչ է արել Էդիտան։ Նա արել է այն, ինչ պարտավոր էր անել իսկական հայ մտավորականը, արժանապատիվ պաշտոնյան և սկզբունքային գիտնականը։ Նա խոսել է ճշմարտության լեզվով՝ չկորչելով քաղաքական կոնյունկտուրայի փոշու մեջ։
Իսկ ի՞նչ է արել նրան հեռացնող «ձեռքը»։ Նա էլ է իր գործն արել՝ պահելով իրեն որպես թշնամի պետության հերթական կամակատար։
Ինչո՞ւ է սա վտանգավոր.
• Ալիևի օրակարգը Հայաստանում. Էդիտայի արարքը չէր հակասում Հայաստանի պետական շահին, այն հակասում էր բացառապես Ալիևի առաջադրած նախապայմաններին։
• Արժանապատվության ջնջում. Սա հարված է ոչ թե անձին, այլ մեր հավաքական արժանապատվությունը փրկելու վերջին փորձերին։
• Վաղվա սպառնալիքը. Եթե այսօր լռենք, վաղը ցանկացած պատմության ուսուցչի կհեռացնեն աշխատանքից՝ դասի ժամին Ցեղասպանության, հերոսամարտերի կամ պարզապես ազգային ինքնասիրության մասին խոսելու համար։
Սա այլևս քաղաքականություն չէ, սա ներքին օկուպացիա է, որտեղ հայ լինելն ու ճշմարտությունն ասելը դառնում են «հանցագործություն»։
Բայց հիշե՛ք՝ ոչ մի մղձավանջ հավերժ չէ։ Որքան ուժգին է սեղմվում զսպանակը, այնքան հուժկու է լինելու հակահարվածը»։