Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԱԾ վարույթում քննվող` «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ, «ԱրմենՏել» ընկերության տեխնիկական բլոկի նախկին տնօրենի` ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սաչկովը Հայաստանում է: Այս մասին yerkir.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից` նշելով, որ Սաչկովն այժմ գտնվում է քրեակատարողական հիմնարկում:
Նշենք, որ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված դեռևս նախորդ տարվանից: Սաչկովը ձերբակալվել է 2014-ի մայիսին` Բելառուսում, իսկ օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Բելառուսը նրան արտահանձնել է Հայաստանին:
Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում Սաչկովը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ` միանգամից 4 հոդվածներով: Մասնավորապես` նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ապօրինի ձեռնարկատիրությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով), 214-րդ հոդվածի 2-րդ մասով(Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պաշտոնեական դիրքն օգտագործելով համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը) և 253-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային սաբոտաժը):
Գործի նախաքննությունը շարունակվում է: