կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-28 16:27
Իրավական

«ԱրմենՏելի» նախկին ֆինանսական տնօրենը մեղադրվում է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու մեջ

«ԱրմենՏելի» նախկին ֆինանսական տնօրենը մեղադրվում է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու մեջ

«Փաստինֆո»-ին հաջողվել է նոր մանրամասներ իմանալ ԱԱԾ վարույթում քննվող «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի մասին:

 

«Նախկինում արդեն հայտնել էինք, որ գործի շրջանակներում ընկերության նախկին բարձրաստիճան աշխատակիցներից մեկը կալանավորվել է արտերկրում: Մեզ հաջողվել է պարզել, որ խոսքը գնում է ընկերության ֆինանսական տնօրեն, ծնունդով բելառուսցի, ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սաչկովի մասին:

 

Քրեական գործի շրջանակներում ՀՀ ԱԱԾ-ում որոշում է կայացվել նրան միանգամից 4 հոդվածներով` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 253-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այլ կերպ ասած, Սաչկովին Հայաստանում մեղադրում են ապօրինի ձեռնարկատիրության համար, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով և կատարվել է կազմակերպված խմբի կողմից, իր լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ, համակարգչում, համակարգչային համակարգում, պահվող տեղեկատվությունը փոփոխելու համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և համակարգչային սաբոտաժի համար:

 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Վլադիմիր Սաչկովը քրեական գործում որպես մեղադրյալ է ներգրավվել դեռեւս փետրվար ամսին եւ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Իսկ մայիս ամսին նա հայտնաբերվել ու ձեբակալվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Ու թեև ՀՀ գլխավոր դատախազությունը հենց մայիսին, Քիշնևի կոնվենցիայի հիման վրա դիմել էր Բելառուսի դատախազությանը Սաչկովին քրեական պատասխանատվության ենթարկելու համար Հայաստանին հանձնելու միջնորդությամբ, սակայն առ այսօր նա Հայաստան չի տեղափոխվել: Մեր տեղեկություններով Մինսկը պաշտոնապես բավարարել է հայկական կողմի միջնորությունը, սակայն Սաչկովը ջանքեր չի խնայում` իրեն Հայաստանին հանձնելը ձախողելու համար»,- գրում է կայքը: 

 

Մանրամասներն՝ այստեղ: