Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցները հայտարարություն են տարածել.
ԱԱԾ բարձրաստիճան սպաներին,
բոլոր աշխատակիցներին
Ս.թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությունից հետո հայրենի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը վկայում են այն մասին, որ այս իշխանությունը ոչ միայն ի զորու չէ լուծելու մեր պետականության առջեւ ծառացած խնդիրները, վերականգնելու եւ ամրապնդելու անվտանգային համակարգը, այլեւ ճիշտ հակառակը՝ իշխանության բոլոր քայլերը պատերազմական գործողությունների հետեւանքով խորը ճգնաժամի մեջ հայտնված երկիրը տանում են կործանման։ Դեռ ամիսներ առաջ մենք՝ ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցներս, հանդես եկանք կոչով՝ նախազգուշացնելով, որ ուժային մեթոդներով ընդդիմախոսներին լռեցնելու գործելաոճը միայն ավելի է սրելու ներքաղաքական վիճակը եւ խորացնելու հասարակության պառակտումը։ Ցավոք, մեր զգուշացումներն անտեսվեցին, եւ այսօր կանգնած ենք քաղաքացիական պատերազմի շեմին։