|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Ծաղկաձորի մարզաբազայի տարածքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն Արչիլ Մաղրաձեի դիակը:
Yerkir.am-ի տեղեկությունենրով` տնօրենը մահացել է սառչելու հետևանքով: Երեկ նա Թեղենիսի ճոպանուղիով բարձրացել է 3-րդ կայան և հանդիպակաց ուղղությամբ սնոուբորդով սահել ցած: Նախնական վարկածի համաձայն` հայտնվելով ձորում` նա մոլորվել է տեղանքում և սառչել:
Ի դեպ, Ծաղկաձորում երեկ գրանցվել է բավականին ցածր ջերմաստիճան` մոտ -25 C: Մեր տեղեկություններով` դիակն այս պահին տեղափոխում են շտապօգնության մեքենայով:
Արչիլ Մաղրաձեն ամուսնացած էր, ուներ 4 երեխա:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի