|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության վարչությունն իր աշխատակիցների համար 2013թ. ընթացքում ձեռք է բերել 5 բնակարան՝ ընդհանուր 96 մլն դրամ արժողությամբ: «Ժողովուրդ»-ը գրում է, որ բնակարանները ձեռք են բերվել «Միկմետալ» ՓԲԸ-ից: «Միկմետալ»-ի իրական սեփականատերը ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանն է՝ իր ընտանիքով: Ու հիմա, փաստորեն, ԱԱԾ-ն որոշել է բնակարանները գնել հենց իր նախկին փոխտնօրենին պատկանող ընկերությունից: Այստեղ են ասել, ոի ԱԱԾ-ականը նախկին չի լինում: Ի դեպ, Գրիշա Հարությունյանը ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի քեռին է: