կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-04 16:59
Իրավական

Ո՞ր ուղղությամբ են փախել Երրորդմասցի Լյովիկին սպանողները. մանրամասներ

Ո՞ր ուղղությամբ են փախել Երրորդմասցի Լյովիկին սպանողները. մանրամասներ

Արդեն հայտնել ենք, որ այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց սպանվել է երեք մարդ, այդ թվում` քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը` Լևոն Ղազարյանը: Մյուս երկուսի անուններն են` Դրաստամատ Թադևոսյան և  Մովսես Մելիքյան:

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել` ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով։


Yerkir.am-ի տեղեկություններով` հանցագործները եղել են երեքով` զինված և դիմակավորված: Նրանք կրակոցներ արձակելուց հետո հետ-հետ շարժվել են Նուբարաշենի շենքերի ուղղությամբ:

 

Ի դեպ,  մեր տեղեկություններով, այս պահին հարցաքննվում են դեպքին ականատես վկաները, իսկ տարածքում եղած տեսանկարահանող սարքերն առգրավվել և ուսումնասիրվում են:

 

Նշենք, որ ուժեղացված ոստիկանական  հսկողություն է սահմանված ողջ քաղաքում: Ինքնաձիգներով զինված ոստիկանները հատկապես ուժեղացված ծառայություն են իրականացնում «Նուբարաշեն» ՔԿՀ-ից դեպի 1-ին մաս տանող հատվածում, զննում են կասկածելի բոլոր մեքենաները: Սրանից կարելի է ենթադրել, որ հանցագործները փախել են հենց այդ ուղղությամբ:

 

Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, ինքնաձիգ, փամփշտակալ, պարկուճներ: Սա էլ վկայում է այն մասին, որ սպանությունները հնարավոր է պատվիրված լինեն, որովհետեւ ընդհանրապես պատվիրված սպանությունների դեպքում հանցագործության գործիքը թողնում են դեպքի վայրում: