|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդը» գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկին պատկանող ընկերությունը կրկին տուգանվել է։ «Ժողովուրդ»-ը հունիսի 10-ին գրել էր, որ վերջինիս պատկանող «Ախթամար» ՓԲԸ-ի անունով Հայաստան էին ներմուծվել 18 հազար 820 կգ կենդանի խոզեր, որոնց մաքսային հայտարարագրերը ժամանակին չներկայացնելու համար ընկերությունը տուգանվել էր 50 հազար դրամի չափով: Պարզվում է՝ նույն ընկերությունը կրկին ապրանք է ներմուծել, այս անգամ արդեն 16 հազ. 640 կգ քանակով սակայն, ինչպես նախորդ անգամ, մաքսային հայտարարագիրը սահմանված ժամկետում չի ներկայացվել մաքսային ծառայությանը։ Արդյունքում, նշված ՓԲԸ-ի տնօրեն Յուլիա Սարգսյանը կրկին տուգանվել է 50 հազար դրամի չափով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։