|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Irakan.info-ի հաղորդմամբ` երեկ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հարսանիքի ժամանակ հարսը, վերցնելով նվեր ստացած ոսկեղենն ու գումարը, փախել է:
Yerkir.am-ին ռեստորանից տեղեկացրին, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է եղել, հարսանիքն իր հունով է ընթացել: «Արարողությունն արել, վերջացրել էին, մեկ էլ տեսան` հարսը չկա: Անորոշ վիճակ էր` չգիտեին` ո՞ւմ հետ է գնացել: Շվարած էին: Փեսան տեղում էր, հարսը չկար: Հետո այդպես էլ չիմացանք` ինչ եղավ»,- ասացին մեզ:
Ի դեպ, դեպքը տեղի է ունեցել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի Սևանի մասնաճյուղում:
Ոստիկանությունից էլ yerkir.am_ին տեղեկացրին, որ իրենք դեպքի հետ կապված բողոք-դիմում չեն ստացել: