|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թերթն անդրադարձել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց Լևոն Ղազարյանին՝ Երրորդմասցի Լյովիկի, և նրա երկու ընկերների՝ Դերոյի և Մոսոյի սպանությանը՝ գրելով. ««ՉԻ» տեղեկություններով դիմակավորված անձինք հանցացործության վայրից փախուստի են դիմել մի պատահական մեքենայով, այնուհետև նրանք փոխել են ավտոմեքենան՝ դարձյալ պատահական մեքենա կանգնեցնել-նստելով:
Նորքի զանգվածում նրանք իջել են մեքենայից և այնտեղից էլ անհետացել են: Վերջիններս իրենց դիմակները հանել են երկրորդ ավտոմեքենայի մեջ արդեն: Հենց այս մեքենայի վարորդին էլ ԱԱԾ-ում լուսանկարներ են ցուցադրել, որոնց միջից նա ընտրել է վերոնշյալ անձերի (Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին՝ մականունը՝ Գաստիկ)) նկարները»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։