|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Մոսկվայում` Ռյազանյան պողոտայում, գարեջրի վաճառքի կետի մոտ 3 երիտասարդներ դանակահարելով սպանել են վաճառակետի սեփականատիրոջը` 69-ամյա հայ Լեւ Քամալյանին եւ նրա օգնականին` 36-ամյա ղրղզստանցի Նուրիկ Մունդուզովին:
Սպանության մեջ կասկածվում են սափրագլուխներ:
Московский комсомолец-ը սպանության որոշ մանրամասներ է ներկայացրել: Ականատեսների խոսքերով` երեք երիտասարդները հարբած են եղել և անհեթեթ բանի պատճառով վիճել հայի հետ, այնուհետև հանել դանակը և հարված հասցրել սրտի հատվածում: Քամալյանը տեղում մահացել է: Երկրորդ զոհը դարձել է նրա օգնականը:
Չարագործության ականատեսն է դարձել 29-ամյա Ալեքսանդրը: Նա վազել է երիտասարդների հետևից, փորձել բռնել նրանց, սակայն արդյունքում վիրավորվել է ուսից: Ալեքսանդրը տեսել է հանցագործների դեմքը, նրանց որոնում են: