կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-20 15:43
Հասարակություն

Իմ հոգին խռովված է իմ երկրում, պապերս յաթաղանից են փախել, որդիս Ռոբերտ Քոչարյանից է փախել. Մարտի 1-ի գործով տուժող

Իմ հոգին խռովված է իմ երկրում, պապերս յաթաղանից են փախել, որդիս Ռոբերտ Քոչարյանից է փախել. Մարտի 1-ի գործով տուժող

Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին ընթանում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխության հարցը:

Նիստի ընթացքում  դատավոր  Արմեն Դանիելյանը տուժող կողմի ներկայացուցիչներին հարց ուղղեց` արդյո՞ք միանում են մեղադրող կողմի և տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքին: Բոլոր տուժողները դրական պատասխան տվեցին:

Նիստի ընթացքոմ ելույթով հանդես եկան Սուրեն Գևորգյանը և Անդրանիկ Հարությունյանը:

Գործով տուժող համարվող Գևորգյանը նշեց, որ միանում է մյուս տուժողի բողոքին, իսկ ինչ վերաբերում իր դիրքորոշմանը, ապա այն մինչև վերջ կտանի:

«Ինձ այս օրը գցելու, ընտանիքս ոչնչացնելու համար սահմանել ամենախիստ պատիժը: Նրա արարքների պատճառով ոչնչացել է իմ ընտանիքը, միայն ես եմ մնացել, ընտանիքիս մի մասը Ռուսաստան փախավ, մյուս մասը՝ Ֆրանսիա: Դատարանից խնդրում եմ արդար դատավարություն: Ոճրագործը պետք է պատասխան տա:  Ինձ ջնջխված բերեցին տուն այդ օրը, կինս վախից շաքար ստացավ, ինչի հետևանքով հետո մահացավ: Ես պետության գլխին նպաստառու եմ, ո՞նց կարող է մարդուն խիղճը թույլ տալ ոչնչացնել հայաստանցուն, ինչի՞ իր խիղճը թույլ տվեց իրեն գալ, ինձ ոչնչացնել, ինչ էի արել իրեն:  Պարո´ն դատավոր, մի քիչ էլ խղճի կողմից նայեք, ոճիրն արդարացում չունի: Իմ հոգին խռովված է իմ երկրում, պապերս յաթաղանից են փախել, որդիս Ռոբերտ Քոչարյանից է փախել: Նրան արժանի պատիժ տվեք»,- վրդովված ասաց նա:

Գևորգյանի ելույթից հետո հանդես եկավ նաև տուժող Անդրանիկ Հարությունյանը: Նա մանրամասնեց, որ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ինքը դպրոցական աշակերտ էր, ուղղակի անցնում էր այդտեղով, երբ կրակոցնեղավ, ինչի հետևանքով այժմ իր մի աչքը չի տեսնում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը: