|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Yerkir.am-ի տեղեկություններով` իրավապահներն արդեն գտել են քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի սպանությունն իրագործողների և պատվիրատուների հետքը, և չի բացառվում, որ առաջիկա օրերին լինեն ձերբակալություններ: Մեր աղբյուրները վկայում են, որ հանցագործության հետքը տանում է բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապ ունեցող շրջանակ, սակայն այս պահին զերծ կմնանանք կոնկրետ անուններ տալուց:
Փոխարենը խորհուրդ կտանք ընթերցել մեր նախորդ հրապարակումը, որում Լևոն Ղազարյանի գործունեության և կապերի մասին ուշագրավ մանրամասներ ենք ներկայացրել:
Հիշեցնենք, որ երեկ երեք դիմակավորված անձինք տարբեր տեսակի զենքերից կրակ էին բացել կալանավայրի ավտոկայանատեղիի ուղղությամբ, ինչի արդյունքում սպանվել էին քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովը` Լևոն Ղազարյանը, Դերոն` Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Նազարյանցը: Հանցագործները դեպքի վայրում էին թողել զենքերը և փախուստի դիմել` շարժվելով Նուբարաշենի շենքերի ուղղությամբ: