կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-04 15:37
Իրավական

Երևանում սառույցով տոպրակը նետել են երթուղայինի ուղղությամբ. 25-ամյա ուղևորուհու աչքը ծանր վնասվել է

Երևանում սառույցով տոպրակը նետել են երթուղայինի ուղղությամբ. 25-ամյա ուղևորուհու աչքը ծանր վնասվել է

Երեկ Վարդավառի տոնին Երևանում արտառոց դեպք է գրանցվել: Yerkir.am-ի տեղեկություններով՝ Տիգրան Մեծի պողոտայում անհայտ անձինք սառույցով ու ջրով լցված տոպրակը նետել են երթուղայիններից մեկի ուղղությամբ, արդյունքում` ուղևորներից մեկը ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Yerkir.am–ին ոստիկանությունից հայտնեցին, որ ժամը 13:25-ին «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ ձախ աչքի սալջարդ, ձախ կոպի կտրվածք ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխվել 1991-ին ծնված մի աղջկա: Նա հայտնել է, որ ժամը 11:30-ին Տիգրան Մեծի պողոտայում անհայտ անձը ջրով լի տոպրակը նետել է միկրոավտոբուսի ուղղությամբ, արդյունքում` տոպրակը դիպել է իր աչքին: Դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից աղջկան տեղափոխել են Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա: Հիշյալ հիվանդանոցից Yerkir.am-ին հայտնեցին, որ աղջիկը ստացել է ձախ ակնագնդի առաջին աստիճանի ցնցում և քունքի շրջանում քերծվածք: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն: