Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Քիչ առաջ ինձ է զանգահարել երեկ երեկոյան Սարի թաղում կատարված գործողությունների հետևանքով աչքը հեռացված 17 ամյա Սայաթ Հարությունյանի հորեղբայրը՝ Կարո Հարությունյանը՝ հայտնելով, որ գիշերը ժամը 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում, երբ իրենք հարազատների հետ միասին գտնվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ գտնվել է վիրահատված երեխան, ոստիկանության աշխատակիցների կողմից բժշկական կենտրոնի բակից ոստիկանության Նոր Նորքի բաժին է տարվել և մինչ այժմ այնտեղ է գտնվում իր ընկերը՝ Արման Վազգենի Մարկոսյանը, որն ընդամենը իր մեքենայով երեխայի հարազատներին տեղափոխել է հիվանդանոց՝ երեխայի մոտ գտնվելու համար»:
Նկատի ունենալով, որ կատարվածը բացարձակ հակաօրինական գործընթաց է, հորդորում ենք ՀՀ ոստիկանությանն անհապաղ բաց թողնել ապօրինաբար բերման ենթարկված և ներկայումս ոստիկանության Նոր Նորքի բաժնում գտնվող Արման Բազգենի Մարկոսյանին:
Փաստաբան՝ Ն. Նորիկյան