Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր` ԱԺ հայտարարությունների ժամին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն անդրադարձավ ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարությանը, թե հասարակությունը հիասթափված է:
«Թող շատ չոգևորվեին, որ շատ չհիասթափվեին: Ինքս այս իրավիճակի մեջ տեսնում եմ դրական տարրեր` մաքրվում է դաշտը, նոր հնարավորություններ են ստեղծվում նոր մարդկանց, նոր ուժերի համար: Հայաստանում իսկապես պետք է նոր, լուրջ և ինստիտուցիոնալ ընդդիմություն: Նարդու տերմինալոգիայով ասած՝ մեր գործընկերները իքիբիր են գցել, բայց ցանկացել են դուշ խաղալ»,- ասաց նա:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ պետք են թե' սուպերթիմեր, թե' լիդերներ: «Ասում են, թե ԲՀԿ-ում կլինի լիդերի ընտրություն: Ես համաձայն եմ ՀՀ նախագահի հետ, որ այս կուսակցությունում կան շատ մարդիկ, ովքեր կարող են ղեկավարել ԲՀԿ-ն: Ես նույնիսկ մարդ գիտեմ, երիտասարդ կին է, ով ֆրակցիայի անդամ չէ ու ունի բոլոր շանսերը` այս կուսակցությունը ղեկավարելու: Հետո կասեմ` ով է: Իր հետ կճշտեմ ու կասեմ նրա մասին»,- ասաց նա:
Նշենք, որ պատգամավորի հայտարարությունը խորհրդավոր կնոջ մասին մեծ ոգևորություն եւ աշխուժություն առաջացրեց նիստերի դահլիճում: