կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-15 13:53
Քաղաքական

Նախկին ԲՀԿ-ականը չբացառեց, որ կանդամակցի ՀՀԿ-ին

Նախկին ԲՀԿ-ականը չբացառեց, որ կանդամակցի ՀՀԿ-ին

ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Ռուստամ Գասպարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին:

Հիշեցնենք, որ Սահմանադրության բարեփոխված տարբերակով անցում է կատարվելու հարյուր տոկոս համամասնական ընրակարգին, մեծամասնական ընտրակարգը վերանում է:

Անդրադառնալով այս հարցին` մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորն ասաց. «Դեռ տարի ու կես ժամանակ ունենք` մտածելու, դեռ չգիտեմ` կդնե՞մ իմ թեկնածությունը, կցանկանա՞մ դառնալ պատգամավոր, թե՞ ոչ»:

Մեր հարցին, թե ո՞ր կուսակցությանը կանդամագրվի, Գասպարյանը պատասխանեց նույն կերպ` նշելով, որ դեռ ժամանակ կա` որոշելու:

Հարցին, թե հնարավո՞ր է` անդամակցի ՀՀԿ-ին, դարձյալ պատասխանեց, որ դեռ մեկուկես տարի ժամանակ կա:

Գասպարյանը խոսեց նաև սահմանադրական բարեփոխումների տեքստի մասին: Հարցին, թե կարդացե՞լ է այն և հավանե՞լ է, արդյոք, պատգամավորը պատասխանեց. «Այո, կարդացել եմ, ոչ բոլոր կետերը, բայց կարդացել եմ»:

Դիտարկմանը, թե իր որդու գործը կարճեցին այն ժամանակ, երբ ինքը դուրս եկավ ԲՀԿ-ից, Գասպարյանը պատասխանեց, որ դա որևէ կապ չունի: «Կային բողոքներ, կասկածներ, կալանավորեցին, սակայն հետաքննությունը պարզեց, որ մեղավոր չէ, բաց թողեցին»,- ասաց նա: