Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարում, այդ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրաժարականից, հետո, նախագահ կընտրվի Նաիրա Զոհրաբյանը, որը միակ թեկնածուն էր Ծառուկյանին փոխարինելու հարցում: Իսկ ԲՀԿ նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանին նշանակելու առաջարկի հեղինակը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ վարչապետը Նաիրա Զոհրաբյանին է ներկայացրել այն պայմանները, որոնց ընդունելու դեպքում նրան կվստահվի ԲՀԿ նախագահի պաշտոնը: Հաշվի առնելով, որ Զոհրաբյանին նշանակելու քաղաքական որոշումը կայացվել է, ուստի ենթադրվում է, որ նա ընդունել է իրեն ներկայացված պայմանները: Ի դեպ, այս ձևափոխումների ավարտից հետո ԲՀԿ-ն կշարունակի մնալ ոչ իշխանական դաշտում: Ավելին՝ ԲՀԿ-ին կթույլատրվի նաև սահմանադրական փոփոխությունների նախագծին դեմ քվեարկել: Իհարկե, մինչ այդ խմբակցությունը կիսով չափ փոքրացած կլինի»,–գրում է «Ժողովուրդ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։