|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր` ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, նախքան իր հարցը հնչեցնելը, անդրադարձավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցին, որը Գագիկ Ծառուկյանին էր վերաբերում:
«Կուզենայի Նիկոլ Փաշինյանի չկայացած ու անփառունակ շոուին երկու բառով անդրադառնալ: Քանի անգամ գործընկերներս խորհուրդ են տվել նրան, որ Գագիկ Ծառուկյանի անունը պատեհ, անպատեհ շրջանառելու փոխարեն զբաղվի իր գործերով: Այսօր նա կրկին, իր գործը թողած, հնչեցնում է Գագիկ Ծառուկյանի անունը: Խորհուրդ կտայի նստեր ու լսեր այն կարծիքները, որ իր հասցեին են հնչում, և զբաղվեր ազգափրկիչ գործունեությամբ, որը ինքն առաջարկել է ինքն իրեն, այլ ոչ թե մերկապարանոց հայտարարություններ անել ԱԺ-ում»,- ասաց Վահան Բաբայանը:
Փաշինյանի ելույթն՝ այստեղ: