|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանը «Ֆեյսբուքում» գրառում է արել.
«Վերջին օրերին քննարկման է հանվել կուսակցական դպրոց ստեղծելու գաղափարը և չգիտես ինչու կրկին քննադատություններից և անլուրջ մեկնաբանություններից բացի այլ բան աչքովս չընկավ։ Հետաքրքիր է,որ այդ գաղափարից դժգոհողները միայն օրինակ են բերում ԽՍՀՄ կոմկուսի կուսդպրոցը և առանց պատկերացնելու դատողություններ անում։ Հարգելի դժգոհներ կուսակցական դպրոցներ կան նաև Չինաստանում,Ղազախստանում,Մեծ Բրիտանիայում,ԱՄՆ-ում դարեր շարունակ դրվել են քաղաքական և կուսակցական դպրոցների հիմքերը և բացի Ռուսաստանից շատ այլ երկրներում։
Կուսակցական դպրոցները կուսակցությունների կայացման և առողջ սերնդափոխության գրավականն են տարբեր երկրներում և ողջունելի կլինի ,որ Հայաստանում բացվի կուսկցական բարձրագույն ղպրոց։
Հ.Գ. Ինչքան շատ դպրոց լինի մեր երկրում,այնքան զարգացած հասարակություն կունենանք»։