|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, պատասխանելով հարցին, թե ԲՀԿ արտահերթ համագումարում հնարավո՞ր է դրվի կուսակցության նախագահի փոփոխության հարցը, պատասխանեց. «Կարող ա չի, հաստատ, քննարկվելու է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, և ես էլ պաշտպանելու եմ այդ թեկնածությունը»:
Հարցին` իսկ եթե Նաիրա Զոհրաբյանը ղեկավարի կուսակցությունը, հնարավո՞ր է, որ մարդիկ հեռանան կուսակցությունից` դրանից դժգոհ, պատգամավորը պատասխանեց, որ չի կարծում, թե դուրս եկողներ կլինեն, որովհետև Նաիրա Զոհրաբյանի թեկնածության վերաբերյալ արդեն քննակումներ են եղել:
Հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ում հոսանքներ են գոյացել, որոնք դեմ կլինեն այս կամ այն ԲՀԿ-ականի թեկնածությանը, Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ դա դետեկտիվ, ֆանտաստիկ ժանրից է: Նա նշեց նաև, որ համագումարում որոշվելու է ԲՀԿ-ի քաղաքական ուղեգիծը: