կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-23 15:52
Քաղաքական

Կարճ կապեք. Զուրաբյանը բարկացրեց Գալուստ Սահակյանին

Կարճ կապեք. Զուրաբյանը բարկացրեց Գալուստ Սահակյանին

Այսօր ԲՀԿ խմբակցությունը հայտարարել էր, որ բոյկոտում է այս քառօրյան:

 

Իր ելույթում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկարագրեց Հայաստանում ստեղծված քաղաքական վատ վիճակը, երբ ՀՀԿ-ն տեռորի է ենթարկում ԲՀԿ-ին և այլն:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդհատեց պատգամավորի ելույթը, և նրանց միջև սկսվեց բանավեճ:

 

Գալուստ Սահակյանն ակնարկեց, որ պետք չէ ԲՀԿ-ի բացակայությամբ խոսել նրանց համար, Լևոն Զուրաբյանն էլ հակադարձեց, որ իշխանությունը տեռոր է իրականացնում, շանտաժներ է անում, ստիպում է քաղաքական գործիչներին, մասնավորապես` Գագիկ Ծառուկյանին, որ հրաժարվեն քաղաքական գործունեությունից, որ իշխանությունը ահաբեկչական գործունեություն է իրականացնում: «Եվ այսքանից հետո Դուք եք խոսո՞ւմ, որ իմ գործընկերների բացակայությամբ ես ելույթ եմ ունենում: Ես Ձեզ պետք է հարցնեմ, պարո'ն Սահակյան, ինչո՞ւ ԲՀԿ-ն այստեղ չէ»,- հարցրեց Լևոն Զուրաբյանը:

 

Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իհարկե, կարող եմ պատասխանել. Նաիրա Զոհրաբյանը պարզ ասաց, որ բոյկոտում են քառօրյան»:

 

Լևոն Զուրաբյանը կրկին հարցրեց. «Ինչո՞ւ նշվեց, որ Գագիկ Ծառուկյանը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, փոխանակ ամաչեք, դեռ խոսում եք»:

 

Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց. «Կարճ կապեք»: