|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, և հարցերին պատասխանում էր ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանկարծակի ընդհատեց Սուրեն Կարայանի խոսքը` ասելով. «Չի կարելի առանց թույլտվության թռուցիկներ բաժանել, վերջացրեք Ձեր ապօրինի գործողությունները: Եթե նման բան եք նախատեսում, պետք է նախապես թույլտվություն վերցնել կամ վարման կարգով հանդես գալ»:
Նշենք, որ թռուցիկներ բաժանողը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր, նրան թռուցիկները հանձնել էին խորհրդարանի շենքի` Դեմիրճյան փողոցից մուտքի մոտ բողոքի ակցիա իրականացնողները և Պարույր Հայրիկյանը: Նրանք պահանջում են դեմ քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:
Զարուհի Փոստանջյանը ուշադրություն չդարձրեց Գալուստ Սահակյանի զգուշացմանը ու շարունակեց թռուցիկներ բաժանել, ինչը զայրացրեց Գալուստ Սահակյանին: «Էս արդեն բեսպրեդել ա, էլի, ուրախացեք»,- սրտնեղած ասաց Գալուստ Սահակյանը: