Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկացել է հող հանձնել: Մասնավորապես ասել էր. «Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում եղել է, և այնպես չէ, որ Աշոտ Նավասարդյանը հատուկ գովացել է Լևոն Տեր-Պետրոսյանին, 95-ականներին մենք միասին եկել ենք ԱԺ մեկ խնդրով՝ մենք պաշտպանել ենք Ղարաբաղին, որին վերջում դուք ուզում էիք տաք»:
Անդրադառնալով Գալուստ Սահակյանի նշված հայտարարությանը` ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ ինքը ապշած է, թե ինչպես են Սահակյանի խոսքը հասկանում:
«Օրինակ` նա մի ֆռազ է ասել, որ ես փորձեցի հասկանալ: Նա ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ազգային ամբողջ ըմբռումների մեջ եղել է: Ճիշտն ասած` քանի որ ես սովոր եմ հակառակորդին միշտ հարգել, ես փորձում եմ լրջություն փնտրել, հասկանալ այդ խոսքերը: Մի քանի տարբերակով փորձեցի «ռասշիֆռովկա» անել, բայց չստացվեց»,- ասաց նա՝ հավելելով, որ հասկանում է, որ Գալուստ Սահակյանը մեր ազգային ըմբռնումների մեջ չկա, որովհետև նրա ասածներն ըմբռնելը շատ դժվար է:
Զուրաբյանը նշեց, որ չգիտի, թե Սահակյանի որ ասածին լուրջ վերաբերվի: «Եթե խոսքը Ղարաբաղյան հակամարտության մասին է, մենք տեսել ենք իրենց վարած բանակցությունները և տեսել ենք, թե ինչ վատ դիրքերի մեջ են հայտնվել Ղարաբաղի և, ընդհանրապես, Հայաստանի դիրքորոշումները: Հիմա չգիտեմ՝ ինչի համար ենք պայքար տանում, բայց դա ավելի թույլ դիրքորոշումներ են. հիմա ավելի վատ վիճակում է գտնվում բանակցությունների գործընթացը, քան գտնվում էր իննսունական թվականներին, ամենակարևորը դա է»,- ասաց նա:
Ըստ Զուրաբյանի՝ իննսունական թվականներին Ադրբեջանն արդեն պատրաստ էր և համաձայնությունը տվել էր խաղաղ կարգավորման գործընթացին, որովհետև Հայաստանը բանակցում էր ուժերի դիրքից:
Yerkir.am-ի հարցին՝ այնուամենայնիվ, մեղադրանք է հնչեցվել, որ իրենց քաղաքական ուժը հող է ուզեցել հանձնել, ի վերջո, դա իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, Զուրաբյանը խուսափողական պատասխան տվեց:
«Գնահատականներն աբսուրդ են, որովհետև եթե մենք հայոց պատմության տեսակետից նայենք, վերջին հազարամյակի ընթացքում առաջին անգամ է, որ Հայաստանը, հայկական ուժերը ոչ թե հող են հանձնել, այլ ձեռք են բերել: Հմուտ քաղաքական գործիչները, պետական գործիչները ունեն խաղաղ բառապաշար, նրանք խոսում են խաղաղության մասին, կարգավորման մասին, ընթացքում տարածքներ են վերցնում»,- ասաց նա: