Այսօր լրագրողներից մեկը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե ինչո՞ւ են հանրապետականները դատապարտում Գագիկ Ծառուկյանին անգրագիտության մեջ, եթե ինքը` Գալուստ Սահակյանը, օգտագործում է սխալ արտահայտություններ, օրինակ` «ցմահ մահապատիժ», «տեղում չեմ եղել, դրա համար էլ չեմ դատապարտում» և այլն: ԱԺ նախագահը հարցը տվող լրագրողին ասաց. «Գիտե՞ք դա ինչից է գալիս` ես ուսուցիչ եմ, բայց լավ ուսուցիչ չեմ եղել, դրա համար էլ դուք այսօր այդ վիճակի մեջ եք»: