կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-28 16:36
Տնտեսական

Գիտե՞ք՝ ինչ կա, շատ տեղ շատ բան է փչանում, հիմա դա պետք է կապեք մեզ հե՞տ. գյուղնախարար

Գիտե՞ք՝ ինչ կա, շատ տեղ շատ բան է փչանում, հիմա դա պետք է կապեք մեզ հե՞տ. գյուղնախարար

Այսօր լրագրողների հետ զրույցում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ այս տարի առաջացավ գյուղմթերքի մթերման խնդիր, ինչի արդյունքում տոննաներով փչացան խաղողը, վարունգը, ծաղկակաղամբը, նուռը, ասաց. «Ոչ մի բան էլ գյուղացիները չեն թափում, ապատեղեկատվություն մի\' տարածեք»:

Պնդեցինք, որ մթերքը չմթերելու ու փչանալու վերաբերյալ պատմում են հենց գյուղացիները: Ննախարարը պատասխանեց. «Իրենք շատ բան են ասում, ոչ մի բան էլ չեն թափում, մթերումները շարունակվում են, արդեն ավարտին են մոտենում խաղողի մթերման աշխատանքները: Վայոց ձորի մարզում ընդամենը մի քանի տոննա մթերելու խաղող է մնացել, երեք-չորս օրվա ընթացքում կավարտվի: Ամեն օր մթերումները շարունակվում են, ոչ մի խնդիր չկա: Գիտե՞ք՝ ինչ կա, շատ տեղ շատ բան է փչանում, հիմա դա պետք է կապեք մեզ հե՞տ: Ի՞նչ ա նշանակում՝ փչանում ա, կարող ա լավ չեն պահում, փչանում ա»:

Հարցին, թե ինչո՞ւ են այդ դեպքում գյուղացիները սրտնեղած պատմում, որ չմթերելու պատճառով մթերքը փչանում է, նախարարը պատասխանեց. «Իրենցից հարցրեք»: