Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր մամուլն էլ գրեց այն մասին, որ Թրամպ - Փաշինյան հանդիպումը չի կայանալու: Իրականում, չարախնդալու որևէ առիթ կամ ցանկություն չկա: Պարզապես մի քանի մասնագիտական խորհուրդ վարչապետին և իր PR-ով զբաղվողներին:
1. Արտաքին հարաբերությունների ոլորտում սայլը ձիուց առաջ մի կապեք, սա նեքրին էյֆորիկ, հետհեղափոխական տեղեկատվական մանիպուլյացիների դաշտ չէ: Այստեղ իրոք պետք է յոթը չափել, իսկ կտրելուց առաջ էլ էլի մտածել:
2. Երբեք մի բացահայտեք այն լոբիստական աշխատանքը, որ արվում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հետ կապված: Պետք չէր խրոխտ և պաթետիկ տիրաժավորել ԱՄՆ 40-ից ավելի կոնգրեսականների նամակ-խնդրանքը՝ Թրամփ-Փաշինյան հանդիպում կազմակերպելու հետ կապված:
3. Փաշինյանի բրյուլելյան այցի այցեքարտ դարձրեցիք վարչապետի պատահական լուսնկարը Թրամպի և իր կնոջ հետ՝ նպատական հետապնդելով ցույց տալու համաշխարհային առաջնորդների հետաքրքրությունը Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Արտաքին քաղաքականության լրահոսում ֆոտո-վիզուալ հնարքները աշխատում են միայն այն դեպքում, երբ իրականության շարունակությունն են, այլ ոչ թե՝ վիրտուալ իրականություն:
4. Իհարկե, չեմ բացառում, որ հանդիպման մերժումը կապված է նաև աշխարհաքաղաքական խնդիրների հետ, իսկ անգամ այս դեպքում, առավել ևս, կեղծ սպասելիքներ մի ձևավորեք, երկար հաշվեք: Արդյունքում ստացվում է, որ ոչ հեղափոխական իմիջը, ոչ հայտնի լուսանկարը և ոչ էլ ԱՄՆ կոնգրեսականների նամակը իրենց նպատակին չծառայեցին: Իսկ երկրիցս դուրս Նիկոլ Փաշինյանը Հայաստան է ներկայացնում, այսինքն՝ նաև ինձ, և ես շատ կուզեի, որ նա գոնե այդ առաքելության երևար հնարավորինս պրոֆեսիոնալ»: