Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժամանակ» թերթի տեղեկություններով` ՀՀԿ անցած շաբաթվա ԳՄ նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նկատողություն է արել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին` «Օրինաց երկիր» կուսակցությանը վերաբերող հայտարարության համար:
Մաքսային միությանը անդամակցելու մասին Ս. Սարգսյանի հայտարարությունից հետո հարցադրումներ էին հնչում, թե Ս. Սարգսյանն իր հայտարարության մասին նախապես տեղյակ պահե՞լ է գոնե սեփական կուսակցությանը` ՀՀԿ-ին, կամ կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ին: Գ. Սահակյանն, ըստ թերթի, իր հայտարարություններից մեկում նույնիսկ ասել էր, թե ՕԵԿ-ին տեղյակ պահելու կարիք էլ չկա:
Թերթի ՕԵԿ-ական աղբյուրների համաձայն՝ այդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն անձամբ Սերժ Սարգսյանին տեղեկացրել է Գ. Սահակյանի հայտարարության մասին ու դժգոհել այդ կապակցությամբ:
«Գ. Սահակյանը նախապես հրաժարվել է իր արած հայտարարությունից, ինչից հետո Ս. Սարգսյանին է ներկայացվել նրա խոսքերի տպագիր տարբերակը: Գ. Սահակյանն այլևս չի կարողացել հրաժարվել իր խոսքերից: Եվ ահա նախագահն այդ առնչությամբ նկատողություն է արել Գ. Սահակյանին, թե՝ չի կարելի կոալիցիոն գործընկերոջ հասցեին վիրավորական ու արհամարհական հայտարարություններ անել»,- գրում է թերթը: