կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-13 17:26
Հասարակություն

Գաղթի ճամփան բռնած 300 մարդուց Կովկաս հասան 120-ը

Գաղթի ճամփան բռնած 300 մարդուց Կովկաս հասան 120-ը

Մովսես Գյուրջյանի վկայությունը

Վան, Կիրաշեն գյուղ

 

 Վանի Թիմար գավառի Կիրաշեն գյուղից Մովսես Գյուրջյանն իր գյուղի մասին  պատմելուց հետո հիշում է՝ 1914-ի զորահավաքին 20-40 տարեկան բոլոր տղամարդկանց օսմանյան բանակ տարան: Իրեն էլ: Խտրականության պատճառով դասալիք  դարձավ: Իսկ գյուղում մնացած տղամարդկանց գնդակահարել են, որոշներին հատուկ դաժանությամբ սպանել: Կանայք ու երեխաները դեպի Կովկաս գաղթի ճամփան են բռնել` 300-ից 120 մարդ է տեղ հասել:

 

 

«Թիմար գաւառի Կիրաշէն գիւղացի ականատես Մովսէս Գիւրջեանի պատմածի համաձայն (48 տարեկան է)`

 

Կիրաշէն ունէր 60 տուն և 400 բնակիչ, եկեղեցի մր, 600 ոչխար և 200

 

տաւար: Եկեղեցին ունէր մէկէ աւելի ձեռագիր Աւետարաններ: Գիւղի տա֊րեկան ամբողջ եկամուտն էր 6000 չափ հացահատիկ և 60000 խուրձ խոտ: Ամանագործութեան տարեկան զուտ արդիւնքն էր 2400 օսմ. լիրա:

 

1914 թ. րնդհ. զօրահաւաքէն մէկ ամիս ետք կիրաշէնցի 20-40 տարեկան բոլոր տղամարդերը զէնքի տակ առնուեցան: Որոշեալ ատենին չներկայա֊ցող զինուորացուին տունը կը հրկիզուէր մէջը գտնուած բոլոր գոյքերով և կարասիներով հանդերձ և անոր կինր ոստիկաններու գազանային կիրքերուն առարկայ կը դառնար: Զօրահաւաքի ընթացքին Կիրաշէնէն բռնի տա֊րին 200 չափ ցորեն, 100 չափ գարի, 2000 խուրձ խոտ, 50 լիտր իւղ և 100 զոյգ գուլպայ: Գիւղէն բռնի գանձեցին նաև 20 օսմ. լիրա:

 

Մովսէս Գիւրջեան, որ թրքական բանակէն փախած էր, կը պատմէր հետևեալը.

 

«Բանակին մէջ թիւրք սպանները յայտնի խտրութիւն կը դնէին հայ և թիւրք զինուորներու միջև: ճաշի ատեն մահմետական զինուորներու կերակուրի ամաններր լեփ-լեցուն կ՚ընէին, իսկ հայ զինուորներունը կիսատ կը թողէին,  հայ զինուորներու կրօնքը և բոլոր սրբութիւններր կր հայհոյէին և չարաչար կաշխատեցնէին զանոնք և այլն»:

 

1915 թ. ասլրիլի 7-ին 1000 քիւրտեր զինուած կառավարական մաոլզէր (քիւչիւքչափ) հրացանով և երկու թնդանօթով, բաշգալանցի Սատին բէկի ղեկավարութեամբ, յարձակեցան Կիրաշէնի վրայ և դեռ գիւղ  չմտած սպաննեցին առաջին հանդիպած 8 տարեկան տղայ մր Սիմոն Ասպատուր֊յանը: Երբ գիւղր մտան առանց դիմադրութեան հանդիպելու, գիւղին մէջ մնացած  երեսուն տարիքոտ մարդերր դիմաւորելու գացին Սատին բեկին, որ խաբեց զանոնք րսելով. «Ձեզ համար ոչ մի վտանգ չկայ, կերթանք Մարմետ, այնտեղ ձեր «օսմանիէ թէզքէրէներ»ր  կր նային ստուգելու համար, թէ զինուորացու էք, թէ ոչ, այսքան»: Սատին բէկի մահու սպառնալիքին տակ այդ տարիքոտները հաւաքեցին գիւղին մէջ պահուած երիտասարդներու զէնքերր և յանձնեցին անոր: Սատին բէկ զանոնք Մարմետ տանելով մարմետցիներու հետ միասին հաւաքեց զանոնք եկեղեցուոյ ետևը և իրար կապելով հրացանազարկ անել տուաւ րոլորր: Ւսկ կիրաշէնցի կիներր երկար ժամանակ բռնաբարումի ենթարկուելէ ետք Թիմարի ողջ մնացած բոլոր կիներու և երախաներու հետ ոստիկաններու մտրակին տակ գացին Փեսանդաշտ, որպէսզի այնտեղի հայ մարտիկներր սովի մատնոլ էին:


Քէօշկցի Ւբօ անունով քիւրտ մը, կատարածէն ամիս մը առաջ, չարաչար տանջանքներով սպաննեց Կիրաշէնի ռէս Սարապետ Սիմոնեանը (անոր մարմինր կտոր-կտոր րնելով): Եւ երբ ռէս Կարապետի դիակը նոր սպաննուած անավանքցի Գրիգորի դիակին հետ տարին կուսակալ Ջևտէթի մօտ, վերջինս արդ առթիւ եղած բողոքին այսպէս պատասխանեց քահանային և ռէսին. «Երկու շուն սատկած են, ի՞նչ է եղեր»:

 

Կիրաշէնցիք Կովկաս գաղթեցին 1915 թ. յուլիսի 15-16-ին ռուս զօրքերու հետ: Բերկրիի մօտ կիրաշէնցիք յարձակման ենթարկուեցան քիւրտերէ և  տասնհինգ երախաներ գետր ձգեցին: Գաղթի համար երբ կիրաշէնցիք ճամբայ ինկան, 300 հոգի էին, իսկ երբ Կովկաս հասան, մնացած էին 120 (հարիւր քսան) անձ:

 

Հաւաքեց Գ. Մ. Ներկարարեան»:

 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 426, թթ. 7 և շրջ., բնագիր, ձեռագիր:

 

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 136 -137:

 

Աղբյուրը՝ armeniangenocide100