կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-23 17:14
Հասարակություն

Գաղթի ճանապարհին մահացել են հորս պապի եղբայրներն ու երկու քույրը

Գաղթի ճանապարհին մահացել են հորս պապի եղբայրներն ու երկու քույրը

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

Ապետ Սերոբյանի պատմությունը

1900 թ., Մուշ, Վարդենիս


Ծովինար Սերոբյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր հոր պապի՝ Ապետ Սերոբյանի պատմությունը: 1915 թվականին Մեծ եղեռնից փրկված Ապետ պապը փախել է իր համագյուղացիների և հարազատների հետ: Նա եղել է ընդամենը տանհինգ տարեկան: Գաղթի ճանապարհին մահացել են եղբայրները` Սերոբը և Խաչիկը, հորեղբոր տղան  Խաչիկը, և Ապետ պապի երկու քույրը ` Նվարդը և Քիշմիշը:


Իմ հայրիկի պապը ` Ապետը, գաղթել է Արևմտյան Հայաստանի Մշո դաշտի Վարդենիս գյուղից: 1915 թվականին Մեծ եղեռնից փրկված Ապետ պապը փախել է իր համագյուղացիների և հարազատների հետ: Նա եղել է ընդհամենը տանհինգ տարեկան: Գաղթի ճանապարհին մահացել են եղբայրները` Սերոբը և Խաչիկը, հորեղբոր տղան ` Խաչիկը, և Ապետ պապի երկու քույրը ` Նվարդը և Քիշմիշը: Նա եղել է Անդրանիկ փաշայի զինվորներից մեկը: Նրա հետ փախչող գյուղացիներից են եղել Ձիավոր Արշակը, Նազարյան Մարտիրոսը և Ավետիսը, Սարգսյան Ապետը, Խանոյան Տիգրանը, Մանուկյան Վարդանը, Մեմոն, նաև փրկվել է Ապետ պապի մայրը` Ալտունը:


Գյուղում, որտեղ հիմա մենք ենք ապրում, ապրել են թուրքերը և այն կոչվել է ոչ թե Ախուրիկ, այլ ` թուրքի Ղարաքիլիսա: Ռուսները թուրքերին ստիպել են լքել գյուղը: Այնուհետև Ապետ պապը համագյուղացիների հետ եկել և հաստատվել է այստեղ: Հետագայում գյուղը վերանվանվել է: Նաև սկզբում Ապետ պապը եղել է Գրիգորյան, իսկ հետագայում եղբոր` Սերոբի անունով վերցրել է Սերոբյան ազգանունը: