Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ, կլինի՞ կադաստրիդ վկայականը վերցնես ու գնաս շատ հեռու։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը.
«Հերիք է կտեր տաս, թե սերունդներին մշտական խաղաղություն-մաղաղություն ես բերելու։
Դու ու քո կաբինետի անդամն էիք ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։
Դու էիր ասում՝ Ալիեւի մասին նենց բան կասեմ, որ Ադրբեջանը ներսից կպայթի։
Բա պայթեցրու, դանակը ոսկորին է հասել, ո՞ւմ ես սպասում։
Ի՞նչ խաղաղություն։
Խաղաղությունը նվաճում ու պարտադրում են, ինչպես մինչեւ քո իշխանության գալն էր։
Հավերժ ու մշտական խաղաղություն չկա։
Ամեն օր պետք է պայքարել ու պատրաստ լինել պայքարի։
Եթե չէ՞,ուրեմն կապրենք խաղաղ, բայց որպես ստրուկ ու կապիտուլյանտ։
Ես ազատ ու անկախ եմ ապրել ու ապրելու։
Եթե դու ընտրել ես ստրուկի ու կապիտուլյանտի խայտառակ ճամփան, մի փաթաթի դա ազգիս վզին»։