|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Արցախից Հայաստան գաղթելու ճանապարհին մահվան դեպքեր են գրանցվել։ Գորիսում տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մարդիկ 40 ժամից ավելի ճանապարհին են եղել, և այդ ընթացքում գրանցվել են մահեր՝ ինսուլտից, մեծահասակ մարդկանց մահ։ 10 ամիս լինել շրջափակման մեջ, հիմնականում թերսնված, երկար ժամանակ խրոնիկ հիվանդությունների համար դեղորայք չունենալով, դրա համար իրենց համար շատ կարևոր է հենց առաջին կետում նրանց առաջին բուժօգնության տրամադրումը»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին՝ Ավանեսյանը նշել է, որ ընդհանուր առմամբ 140-ից ավելի պացիենտներ տեղափոխվել էին ԲԿ-ներ միայն այրվածքներով.
«Պայթյունից տուժածների առումով հիմնական ծանր ընթացքը դեռ շարունակվում է։ Ունենք ծայրահեղ ծանր վիճակում պացիենտներ, և բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»: