|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեկ տեղեկություն ստացվեց, որ Շիրակի մարզի Կարմրավան գյուղի մի խումբ աշակերտներ գտնվում են Աշոցքի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոնում: Հոսպիտալացման նախնական պատճառ համարվում էր օդակաթիլային վարակը:
Բուժկենտրոնի տնօրեն Սարգիս Վարդանյանը թերթին հայտնել է, որ առողջական խնդիրներ ունեցել է 11 երեխա, բայց հոսպիտալացվել է նրանցից միայն 6-ը: Պարզվում է` հիվանդությունը ոչ թե վարակի, այլ մրսածության հետեւանք է:
«Երեխաները ամեն առավոտ դպրոց են գնում` քայլելով 7 կմ: Կարմրավան գյուղից հասնում են Զույգաղբյուր գյուղ: Իսկ այս եղանակային պայմաններում ճանապարհին մրսածության ֆոնի վրա նրանց մոտ վերին շնչուղիների հիվանդություն է զարգացել»,- ասել է ԱՆ պետական հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետի տեղակալ Ռոմելա Աբովյանը:
Կարմրավան գյուղի դպրոցը հիմնական է: Ավագ դպրոց այս գյուղի երեխաները հաճախում են 7 կմ հեռավորության վրա գտնվող Զույգաղբյուր գյուղ: