|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ռուսաստանի նախագահը չէր կարող չցավակցել, ո՞նց կարող էր չցավակցել: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ պատասխանելով Yerkir.am-ի հարցին:
Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք դա հայ ժողովրդի բողոքի մեծ ալիքի արդյունքում արված ցավակցական խոսք չէր, քաղաքապետը որևէ կոնկրետ պատասխան չտվեց՝ նշելով. «Եկեք` այստեղ կոչով հանդես գանք և փորձենք անել այնպես, որ այն բախումը, որ եղավ, երբեք չկրկնվի: Մեր պահանջը պետք է լինի այն, ինչ մեր ժողովուրդն է ցանկանում: Ես ՝ որպես քաղաքապետ, կանգնած եմ մեր ժողովրդի կողքին»:
Ըստ Բալասանյանի՝ ժողովրդական ալիքը բարձրացավ այն նպատակով, որ իրենց պահանջը ներկայացնեն: «Մենք մեր պահանջը արդեն հղել ենք թե' քաղաքով, թե' ավագանիով»,- ասաց նա:
Գյումրու քաղաքապետը նաև կոչ արեց ժողովրդին` զսպվածություն ցուցաբերել:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե ՌԴ նախագահի մամլո խոսնակը հաստատապես հայտարարել էր, որ Պերմյակովը դատվելու է ՌԴ օրենսդրությամբ, և փաստորեն, ամեն բան արդեն իսկ կանխորոշված է, քաղաքապետն արձագանքեց. «Քննչական խումբ է ստեղծվել: Հիմա ամենակարևորն է պարզել, թե ինչ է եղել»:
Ուշագրավ է, որ ընդամենը երեկ Բալասանյանը հայտարարում էր, որ Պերմյակովն իր արժանի պատիժը կստանա այստեղ: