Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ 2020 թ. փետրվարի 10-ին կալանավորված Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը տեւական ժամանակ եղել է ԱԱԾ-ի տեսադաշտում, եւ դեռ ավելին՝ նրա աշխատասենյակում գաղտնի կերպով տեղադրված են եղել օպերատիվ տեսախցիկներ, որոնք էլ արձանագրել են, թե ովքեր են մտել նրա աշխատասենյակ, ինչ հարցով եւ այլն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` գործով մեղադրյալ Շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը իրավապահներին ասել է, որ ինքը տեղյակ է եղել, որ Վահագն Վերմիշյանը գնացել է «Վերնիսաժ» եւ ցանկացել է գնել հայ ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի անվան հուշամեդալները:
Ըստ Գագիկ Գալստյանի՝ իմանալով Վահագն Վերմիշյանի այդ ցանկության մասին եւ մտերիմ լինելով նրա հետ, ցանկություն է հայտնել այդ հուշամեդալները գնել: Վահագն Վերմիշյանը համաձայնել է, եւ Գալստյանը Վերմիշյանի հետ պայմանավորվել է աշխատասենյակում հանդիպել ու գումարը վճարել, որպեսզի Վերմիշյանն էլ իրեն փոխանցի գնված հուշամեդալները, եւ այդպես էլ արել են:
Գալստյանի տարած գումարը Վերմիշյանը հաշվել է տեղում, ինչը նկարահանվել է օպերատիվ տեսախցիկներով, ու հենց այդ տեսանյութն էլ՝ իբրեւ կաշառքի ապացույց, ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը, անդրադառնալով Վերմիշյանի ձերբակալությանը, հայտարարեց. «Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, ՀՀ ժողովրդի եւ 2018 թ.Հայաստանի ոչ բռնի, թավշյա հեղափոխոխության հասցեին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։