կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-02 18:14
Հասարակություն

Եթե ինչ-որ բան եղել է, դրսում է եղել. ընտրակաշառքի վերաբերյալ խոսակցություններ` Վանաձորում

Եթե ինչ-որ բան եղել է, դրսում է եղել. ընտրակաշառքի վերաբերյալ խոսակցություններ` Վանաձորում

Վանաձորում լուրեր են շրջանառվում, թե Վանաձորի թիվ 25 դպրոցում տեղակայված երկու ընտրատեղամասերում` 30/11 և 30/13, ընտրակաշառք են բաժանում:

Yerkir.am-ի թղթակիցն այցելեց ընտրատեղամասեր` ճշտելու, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են լուրերը: Թիվ 30/11 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սիլվա Ճաղարյանը նշեց, որ իրենց մոտ խաղաղ է անցել ընտրությունների ընթացքը, անգամ` գրանցամատյանում որևէ միջադեպ չի արձանագրվել:

Տեղի դիտորդներն էլ ասացին, որ կաշառք ընտրատեղամասում բաժանելն ուղղակի անհնար է: «Եթե ինչ-որ բան էլ եղել է, դրսում է եղել»,- ասացին նրանք:

Թիվ 30/13 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էմմա Ղամբարյանն էլ նշեց, որ կաշառքի հետ կապված որևէ լուր իրականությանը չի համապատասխանում: Նա տեղեկացրեց նաև, որ գրանցամատյանում երկու միջադեպ է արձանագրվել` մի դեպքում հարևանը ստորագրել էր հարևանի անվան դիմաց, իսկ մյուսի դեպքում հանձնաժողովի անդամը վատ տեսողության պատճառով ընտրողներից մեկի անձնագրի տվյալները սխալ էր լրացրել: