Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտաքին հետախուզության կառույց ստեղծելու ժամանակ դպրոց էլ եք նախատեսում, խնդրում եմ հանկարծ Կալուգինի օրինակը չբերեք այդ դպրոցի դասընթացներում, Կալուգինը սեփական երկրի դավաճան է։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Կալուգինը սեփական երկրի դավաճան է։ Հանկարծ Կլուգինով չդաստիարակեք արտաքին հետախուզության ծառայողներին, թե չէ դավաճանների թիվը կշատանա։ Հիմա ո՞նց անեմ, գրադարանս բերեմ Ազգային Ժողովում դնեմ, թե Նեմեսիսի մասին կինոները բերենք ցույց տանք։ Անդրանիկ Քոչարյանին եմ դիմում, նեմեսիս գործողությամբ մարդ չի սպանվել, Նեմեսիս գործողությամբ գնդակահարվել են Հայոց ցեղասպանության պատասխանատու մարդիկ։ Ամբողջ ցանկը կարող եք կարդալ, եթե այդքան թուրքերեն գիտեք, բոլոր թուրքերի անուններն ու բոլոր դավաճան հայերի անունները կարող եք Նեմեսիսում գտնել, մի քանի օրից էլ հուշարձանի բացումը որ եղավ կարող եք գնալ, այնտեղ էլ հերոսների անունները կարող եք գտնել»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ Ազգային Ժողովում արդեն ավանդույթ է դառել, որ ինչ քննադատում ես, գալիս և հիշում են 30 տարի․ «30 տարի զենք չենք առել, ինչ էլ, որ առել են դա Արթիկից Կարոյի կլուբնիկը չի եղել, կրակող է եղել, ինչ էլ որ առել են, թռնող ու խփող է եղել, ոչ թե ՍՈՒ 30-ի նման խաղալիքներ են եղել և էդ 30 տարվա ընթացքում էլ Շուշիում պար եք բռնել, որ հիմա չեք համաարձակվում Տեղ գյուղից էն կողմ Արցախի սահման հասնել: Ու մի բան էլ, Լաչինի միջանցքը չի բացվել, այն բացել է հայ ժողովուրդը»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։