կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 09:13
Առանց Կատեգորիա

Ինչ են պատրաստվում պարզել Էդվարդ Նալբանդյանից. պատգամավորները վճռական են տրամադրված. «Ժողովուրդ»

Ինչ են պատրաստվում պարզել Էդվարդ Նալբանդյանից. պատգամավորները վճռական են տրամադրված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, երեկ ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում կայացած նիստը կրկին անցել է հանգիստ մթնոլորտում: ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հարցերին պատասխանել է շատ կարճ ու կոնկրետ:

Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականի մարտի 1-ին նախկին վարչապետը ԱԺ ամբիոնից ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկավ. «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»:

Երեկ Ազգային ժողով ներկայանալու առիթը 3 տարի առաջ ունեցած այդ ելույթն էր: Հանձնաժողովականները հետաքրքրվել են Կարապետյանից. Պնդո՞ւմ է իր տեղեկությունը, եւ արդյո՞ք կարող է փաստեր ներկայանցել: Կարապետյանը, մեր տեղեկություններով, ի պատասխան հայտարարել է, թե այդ տեղեկություններն ինքը տարբեր զինվորական շրջանակներից է լսել եւ այլ ասելիք չունի: Նշենք, որ մեր տեղեկություններով այն զինվորկանանները, ովքեր քննիչ հանձնաժողով են եկել, հերքել են տեղեկությունը, թե դիզվառելիքի խնդիր է եղել: Ու հիմա քննիչ հանձնաժողովը չի կարողանում այդ ինֆորմացիայի ՚պոչը բռնել,, որպեսզի վերջնականապես բացահայտի. Արդյո՞ք ապրիլյան պատերազմի օրերին հայկական բանակն ունեցել է դիզվառելիքի դեֆիցիտ կամ որակի խնդիր:

Նշենք, որ խորհրդարանի քննիչ հանձնաժողովի հաջորդ «հյուրը» պետք է լինի ՀՀ ԱԳՆ նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանը, որի հետ հանձնաժողովը նպատակ ունի տեսակապով զրուցել, քանի որ նաՌԴ-ում է բնակվում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանձնաժողովը փորձելու է Նալբանդյանից պարզել, թե ՀՀ ՊՆ ԳԽ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը 2016 ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի ինչ համաձայնագիր է ստորագրել, որն, ըստ էության, չեղյալ է համարում 1994 թվականի կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ 1994 թվականին հրադադարի համաձայնագիրը եռակողմ է եղել՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի հանրապետությունների միջև, իսկ ահա 2016-ի կնքվածը երկկողմ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ՝ Արցախը դուրս թողելով գործընթացներից, ինչը մեղմ ասած ամենաանցանկալի ելքը կարելի է համարել։ Արդյո՞ք այս հարցերի պատասխանները կկարողանան հանձնաժողովականները ստանալ Էդուարդ Նալբանդյանից, թե ոչ, ժամանակը ցույց կտա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում