կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-15 11:22
Հասարակություն

Լինելու եմ խստապահանջ. Հովիկ Աբրահամյան

Լինելու եմ խստապահանջ. Հովիկ Աբրահամյան

Այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գյումրիում կատարված ոճրագործության զոհերի հիշատակը:

 

Օրակարգը սկսեց զեկուցել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1078-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին հարցով: Հովիկ Աբրահամյանը նախ նշեց, որ ակնկալում է կառավարության անդամներից ավելին, քան կա:

 

«Ակնկալում եմ նախաձեռնողականություն, սրտացավություն և նախանձախնդրություն: Մենք ունենք շատ խնդիրներ, և յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է ոչ թե թղթին հանձնված իր ծրագրի, այլ իր ոլորտի տնտեսական աճի, ստեղծված արդյունքի, զբաղվածության, հարկերի համար»,- ասաց վարչապետը և հավելեց, որ նախաձեռնողականության հետ մեկտեղ ակնկալում է որակ և, ամենակարևորը, կարգապահություն:

 

«Ակտիվ նախաձեռնողականություն, բայց, միեւնույն ժամանակ, հում, չմշակված փաստաթղթեր մեզ անհրաժեշտ չեն: Լինելու եմ խստապահանջ, և նախապես մանրամասն չքննարկված փաստաթղթերին ընթացք չի տրվելու: Մենք պետք է արդյունք ապահովենք, և ժողովուրդը մեր աշխատանքի արդյունքները պետք է տեսնի»,- ասաց վարչապետը: