Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է վերջերս իր կողմից լրագրողների հասեին հնչեցրած մեկնաբանություններին` պատվերներ կատարելու ու որոշ լրագրողների` ոչ օբյեկտիվ լինելու հետ կապված: Նա նշեց, որ որոշ լրագրողներ փորձում են միշտ հերյուրանքներ տարածել :Եվ վերջերս նման լրագրողների կազմակերպած պրովոկացիան չհաջողվեց` ի շնորհիվ որոշ ողջամիտ լրագրողների, ովքեր զոհ չգնացին այդ շանտաժին: Նա նշեց, որ լրագրողների առաքելությունը ոչ թե պատվերներ իրականացնելու մեջ է, այլ հանրությանը օբյեկտիվ իրողություններ ներկայացնելը :
«Դա վատ բան է, երբ որևէ լրագրող փորձում է սրա նրա պատվերը կատարել: Ինձանից մի նեղացեք: Մի երկու-երեք կայքեր կան, որոնք ամբողջ օրը զբաղված են ինձ և իմ ընտանիքին սևացնելով ու հերյուրանքներ տարածելով: Ձեր առաքելությունը ավել բարձր է: Հանրությունը ձեզանից ակնկալում է ճիշտ ինֆորմացիա: Եթե ես սխալ բան եմ անում, թերություն ունեմ, դրա մասին խոսեք, ու ես դրանից չեմ վիրավորվի, բայց չի կարելի ստեր հորինել: Իմ կարծիքով` նման լրագրողների վերջը վատ է լինելու»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա մաղթեց, որ նոր տարում բոլորը` լինի դա պատգամավոր, թե քաղաքացի, լինեն ավելի հանդուժող: Ինչ վերաբերում է լրագրողների վիրավորող պատգամավորներին, ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ նոր տարում այդ պատգամավորները կդադարեցնեն լրագրողների վիրավորելու իրենց վատ սովորությունը: