|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունիսի 26-ին դանակահարություն էր տեղի ունեցել Վանաձորում, ինչի հետեւանքով տուժել էր տեղի թատերական ինստիտուտի դասախոսներից մեկը: Դանակահարվել է «Թատրոնի պատմություն» առարկայի դասախոս Վասիլի Գեւորգյանը` թատրոնի հնչյունային ռեժիսոր Ակսել Մխիթարյանի կողմից:
Yerkir.am-ի հետ զրույցում Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մամլո պատասխանատուն նշեց, որ ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը պաշտոնապես հայտարարել է, որ Վասիլի Գեւորգյանը բավական խստապահանջ եւ նվիրված դասախոս է եղել, ավելին` նա երբեւէ որեւէ խնդիր կամ բարդություն չի ստեղծել:
Նշենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, դեպի պատճառը եղել է բուհի ուսանողուհի Աննա Դարբինյանը, որն Ակսելի ընկերուհին է: Վ. Գևորգյանն Աննային անբավարար է նշանակել՝ վիրավորելով նրա արժանապատվությունը, իսկ Ակսելն էլ փորձել է պաշտպանել ընկերուհու արժանապատվությունը` դանակի գործադրմամբ: