|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու Ռուբեն Հակոբյանն այսօր բավականին ակտիվ էին կառավարության ուղղված հարցուպատասխանի ժամանակ:
Նախ, գրանցման ժամանակ, երբ Փոստանջյանն ակնհայտորեն աղմկում էր, Հովիկ Աբրահամյանը կեսկատակ-կեսլուրջ հայտարարեց. «Հեղափոխական Փոստանջյան, մի' խանգարի մեզ»:
Հետո արդեն հարցուպատասխանի ընթացքում, երբ Ռուբեն Հակոբյանը սկսեց աղմկել եւ վարման կարգով խոսք էր խնդրում, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Հանգստությունն ու խաղաղությունը լավ բան է: Քաղաքական գործչի ամենագայթակղիչ կողմը համբերությունն է: Ես չեմ կարող հիմա օրենք խախտել: Խախտեմ, որ հետո քննադատեք»: