Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Yerkir.am-ի տեղեկություններով` Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանդի մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն այժմ պահվում է ռուսական ռազմաբազայի համապատասխան ստորաբաժանումում` ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ):
Մեր տեղեկություններով` նրան արդեն հարցաքննել են: Նախնական զրույցի ժամանակ հնարավոր չի եղել պարզել Պերմյակովի կապը սպանված ընտանիքի հետ:
Հիշեցնենք, որ ռուսական կողմը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել դասալքության և սպանության դեպքերի առթիվ:
Իսկ հայկական կողմից սպանության գործով քննությունը հանձնարարվել է կատարել ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի վարչությանը, հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազությունը:
Yerkir.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտնեց, որ կասկածյալին ձերբակալել են երեկ գիշերը` ժամը 23:30-ի սահմաններում, սահմանը հատելու փորձ կատարելիս:
Դատախազը բացառեց այն տեղեկությունը, թե հնարավոր է` սպանությունը կատարելիս հանցավոր խումբ գործած լինի:
Նրա խոսքով` այժմ իրենք չեն կարող Պերմյակովի ցուցմունքը հրապարակել, քանի որ նրան հարցաքննել է ռուսական կողմը:
Ըստ նրա` ամենայն հավանականությամբ, երկու կողմերում զինծառայողի դեմ հարուցված քրեական գործերը կմիացվեն և կքննվեն մի վարույթի շրջանակներում:
Նշենք, որ օրենքը թույլ չի տալիս մի անձի նկատմամբ նույն հոդվածներով հարուցված գործը քննել տարբեր վարույթներում: