|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ժամը 18:30 սահմաններում հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում ցավոք զոհվել է նաև ՀՀ ԶՈւ երի զինծառայող շարքային պայմանագրային 28-ամյա Արման Եփրեմյանը։
yerkir.am –ի տեղեկություններով՝ հիշյալ տարածքում արդեն երկու օր է լարված իրավիճակ է, ինչն էլ անսպասելի է, քանի որ այդ հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չէին եղել:
Մեր տեղեկություններով՝ սպանված պայմանագրային զինծառայող Արման Եփրեմյանը Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ էր, ամուսնացած էր, ուներ երկու մանկահասակ որդի՝ 2 տարեկան և 9 ամսական։ Շարքային Եփրեմյանն ընդամենը մեկ տարի է, ինչ անցել էր պայմանագրային ծառայության։