|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Կարս նահանգի սահմանային Դիգոր շրջանի Ալեմ գյուղի մերձակայքում ինքնությունը չպարզված տղամարդու դի է հայտնաբերվել:
Ըստ Milliyet-ի՝ դիակը հայտնաբերած գյուղացիները դիմել են ժանդարմերիա, սակայն նրանց չի հաջողվել պարզել անձի ինքնությունը, քանի որ վայրի կենդանիները հոշոտել են տղամարդու դեմքը:
Կայքի տեղեկացմամբ՝ տղամարդու մոտից հայտնաբերվել են Անկարայի ու Պոլսի քարտեզները, ինչպես նաև հայերեն և ղազախերեն փաստաթղթեր:
Տղամարդու ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: