Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Yerkir.am-ի տեղեկություններով` մոտ օրերս Հայաստան կժամանի հայ-իրանական սահմանին հայտնաբերված` առանձնապես խոշոր չափերի հերոինի գործով 17 տարվա ազատազրկման դատապարտված` 63-ամյա Ավթանդիլ Մարտիաշվիլիի վրացի պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն:
Նա մարտի 20-ին ՀՀ վերաքննիչ քրական դատարանում կներկայացնի բողոք` ընդդեմ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` իր պաշտպանյալի նկատմամբ կայացրած վճռի: Մասնավորապես` Մայսուրաձեն պահանջելու է անվավեր ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Աֆթանդիլ Մարտիաշվիլու (ՀՀ քր. օր. 215 հոդ. 2-րդ մասով և 266 հոդ. 3-րդ մասի 2-րդ կետով) վերաբերյալ դատավճիռը և նրա նկատմամբ կայացնել արդարացնող վճիռ:
Նշենք, որ այս գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, կայացել է մեկ դատական նիստ, որի ընթացքում իրենց բողոքներն են ներկայացրել փաստաբաններ Վահե Մարգարյանն ու Հրաչ Հակոբյանը:
Մասնավորապես` Օսման Ուղուրլուի պաշտպան Վահե Մարգարյանը միջնորդել է մասնակիորեն բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Օսման Ուղուրլուի (ՀՀ քր. օր. 215 հոդ. 2-րդ մասով և 266 հոդ. 3-րդ մասի 2-րդ կետով) վերաբերյալ դատավճիռը, քրեական գործի վարույթը կարճել և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը: Հիշեցնենք, որ Ուղուրլուն դատապարվվել էր 19 տարվա ազատազրկման: