կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-28 20:26
Հասարակություն

Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը այսօր արթնացան ավելի աղքատացած. Սամվել Ֆարմանյան

Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը այսօր արթնացան ավելի աղքատացած. Սամվել Ֆարմանյան

Մահացել է Վահան Հովհաննեսյանը.... Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների իր ամենաարժանավոր զավակներից մեկին՝ անդավաճան մտավորականին, ապշեցուցիչ գիտելիքների տեր հնագետ-պատմաբանին, խարիզմատիկ քաղաքական գործչին ու իմ ճանաչած լավագույն խորհրդարանականին, ժամանակի ու բարքերի հետ անխռով կռիվ տվող մեծ երազողին, ինտելեկտուալ սարկազմի ու հումորի մեծ վարպետին, հայ ժողովրդի պատմության մթում ու լույսում խճճված մեծ ճանապարհորդին ու փնտրողին, մեծ հայրենասերին... Մարդուն:

 

Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը այսօր արթնացան ավելի աղքատացած: Չգիտեմ՝ ով, երբ և ինչպես կարող է լրացնել այն ահռելի վիհը, որ թողեց Վահան Հովհաննեսյանն իր անժամանակ մահով:

 

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի: Ամէն:

 

Սամվել Ֆարմանյան

ՀՀ ԱԺ Պատգամավոր