Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Սումգայիթյան ջարդեր, հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ մենք պարտավոր ենք արձանագրել, որ սումգայիթյան ցեղասպան գործողություններն իրականացնողները չեն հասել իրենց նպատակին:
Ըստ նրա՝ այդ օրերի իրադարձությունները գրեթե ամբողջությամբ փաստագրված են պատմագրության մասնագետների, առանձին նվիրյալների ջանքերով, վերապրածների պատմություններով, արխիվների մեկտեղմամբ, և դրանք ակնհայտ խոսում են այն մասին, որ դա տեղի է ունեցել կազմակերպված և առնվազն խորհրդային իշխանությունների թողտվության պայմաններում: Ֆարմանյանի խոսքով` նրանց նպատակները ձախողվել են:
«Այո, դա արժեցել է, իհարկե, մեր ժողովրդի համար ևս մեկ տրավմա, բայց այն նպատակը, որ դրվել էր խորհրդային իշխանությունների ու Ադրբեջանի իշխանությունների կողմից, չեն հասել իրենց նպատակին: Արցախյան շարժումը ծավալվել է, և Արցախն ազատագրվել է»,- ասաց պատգամավորը և նշեց, որ նպատակը պարզ էր` կասեցնել Արցախյան շարժման ծավալումը:
Ըստ Ֆարմանյանի` թե' Սումգայիթը, թե դրանից առաջ և դրան հաջորդած իրադարձությունները և մինչև վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններն ու հայտարարությունները խոսում են կարևոր գործընթացի մասին: «Ադրբեջանում շարունակվում է ազգային ինքնության ձևավորման, տրանսֆորմացիայի մի շատ հետաքրքիր գործընթաց, որտեղ հայատյացությունը նշանակալի առանձնահատկություն է ձեռք բերում: Որքան էլ դա մեզ դուր չգա, բայց այլատյացությունը պատմականորեն բերում է բացասական հետևանքների, և մենք սա պետք է նկատի ունենանք»,- ասաց նա: