կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-11 15:53
Քաղաքական

Սերժ Սարգսյանը վաստակել է որոշումներ կայացնելու բոլոր իրավունքները. Սամվել Ֆարմանյան

Սերժ Սարգսյանը վաստակել է որոշումներ կայացնելու բոլոր իրավունքները. Սամվել Ֆարմանյան

ՀՀԿ պատգամավոր Նաիրի Սահակյանը հարցազրույցներից մեկում ասել էր. «Անձամբ ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրականը, որովհետեւ շատ վստահելի մարդ է»։

Այսօր խորհրդարանում լրագրողները ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվեցին` արդյո՞ք ինքը կցանկանա, որ Սերժ Սարգսյանը ցմահ լինի երկրի տեր-տիրականը:

«Ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանի Հանրապետությունը` որպես ժողովրդավարական ճանապարհ բռնած պետություն, երբևէ ունեցել կամ ունենալու է տեր-տիրակալ, բայց հանրապետության նախագահը, որպես ՀՀԿ ղեկավար, բնականաբար, ունի իր որոշումը կայացնելու իրավունքը: Մենք` որպես իշխող կուսակցություն, հենվելով նախորդ ընտրական ցիկլում գրանցած արդյունքների վրա, կունենանք մեր որոշումը, այդ մասին, բնականաբար, կհայտարարենք: Հիմա որքան էլ լրատվամիջոցների կամ հասարակության հետաքրքրությունը այդ հարցի շուրջ շատ է, նման որոշում չի կայացվում»,- ասաց Ֆարմանյանը:

Հարցին՝ 2018 թվականին վարչապետի դերում ո՞ւմ կցանկանա տեսնել՝ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Կարեն Կարապետյանին, պատգամավորը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն իր անցած ճանապարհով և երկրին մատուցած ծառայություններով, իր կարողություններով վաստակել է որոշում կայացնելու բոլոր իրավունքները»: