|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագիծը՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»: Սույն նախագծով պատգամավորը պահանջվում է Թուրքիայից վերադարձնել մեր պատմական հայրենիքի տարածքները:
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն առաջարկել էր նախագիծը քննարկել հանձնաժողովում փակ ռեժիմով, ինչին ընդդիմացել էր նախագծի հեղինակը, սակայն հետո համաձայնել էր նախագծի քննարկումը փակ ռեժիմով անցկացնելուն:
Yerkir.am-ի հետ զրույցում Սամվել Ֆարմանյանը նշեց, որ փակ քննարկման պատճառն այն էր, որ փաստաթղթում առկա էին այնպիսի ձևակերպումներ, որոնք պարզապես անկարելի է հրապարակային դարձնել:
«Տիկին Փոստանջյանի հեղինակածը պարզապես անգրագետ նախագիծ է: Նրա ձևակերպումներն այնպիսին են, որ կարող են որպես զենք օգտագործվել մեր արևմտյան հարևանների կողմից: Մենք քննարկման ժամանակ հարգարժան տիկին Փոստանջյանին բոլոր փաստարկները ներակայացրել ենք, և Փոստանջյանը համաձայնեց հետ կանչել իր նախաձեռնությունը, և մենք շատ բարձր տրամադրությամբ ավարտեցինք մեր չորսժամյա նիստը: Նա համաձայնեց, որ նախագիծը չդրվի քվեարկության և հետաձգվի»,- հայտնեց Ֆարմանյանը: